Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի

Նիկոլ Փաշինյան. Մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի
26.10.2020 | 22:25

Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է, և հիշենք, որ առյուծի նման տղերք ունենք, որոնք բառիս բուն իմաստով առյուծի նման կռվում են, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մեր հանրության մեջ պետք է լինի այն տրամադրությունը, որ մարտի դաշտից փախածն արժանանա հանրային սուր պարսավանքի: Մենք պետք է համազգային կոնսենսուս ունենանք: Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ անթույլատրելի է, երբ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել տղային կորոնավիրուսային հիվանդություն վերագրել, որ նա խուսափի զորակոչից: Վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը՝ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, մեկնել առաջնագիծ, բայց մեկը պետք է լինի՝ կատարելու վարչապետի պարտականությունները:


Այսօր զինկոմիսարիատների առաջ պետք է հերթեր գոյացած լինեն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով կամավորներին: «24 ժամ պետք է հերթեր լինեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն կատարել ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագրն է որոշվում», - ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղն Ադրբեջանի կապիտուլյացիան չի ուզում: «Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ կոտրվել չի լինելու, համաձայնվել չի լինելու, կապիտուլյացիա չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն», - շեշտեց վարչապետը:
Այսօր մեր երկրում պետք է «թասիբը» եռար: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է «թասիբի» կաթսա լինեին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Սփյուռքն, իմիջիայլոց, եռում է, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհել: Հայաստանում «թասիբը» դեռ այդքան չի եռում: Մեր կանայք մեր տղամարդկանց պետք է ասեն, որ այս իրավիճակում երկմտությունը չի ներվելու: Կանայք ոչ թե պետք է հետ պահեն իրենց ամուսիններին, որդիներին, այլ՝ ընդհակառակը: Պահանջում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ հրամանին և որոշմանը՝ հասկանալով, որ մյուս կողմից ես եմ ժողովրդի ծառան: Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ: Սա իմ հրամանն է, և կանանց խնդրում եմ քաջալերել: Թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ